ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում
01.02.2021 | 13:15

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020-ի նոյեմբերի 13-ից 2021-ի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

Դիտվել է՝ 5402

Մեկնաբանություններ